Տարբեր ժողովուրդների ֆոլկլորում կան բազմաթիվ սարսափելի հեքիաթներ ճահիճների մասին։ Սլովակիայի արևմուտքում կա մի ճահիճ, որի անունը մոտ երկու տասնամյակ առաջ հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Նույն այդ ճահճի անունով կոչվում է նաև մի վիրուս, որի օգնությամբ հազարավոր ոչ այնքան գեղեցիկ օգտատերեր ներթափանցեցին BeautifulPeople.com փակ կայք։ Ինչպե՞ս է կոչվում այդ ճահիճը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Շրեկ (Շրեկի ճահիճ)

    Մեկնաբանություն

    Խոսքը Շրեկի ճահճի մասին է։ Այն գտնվում է Ավստրիայի սահմանի մոտ։ Գերմաներեն Schrecken նշանակում է «վախ, սարսափ», և հենց այդ բառից է առաջացել «Շրեկ» անունը։ Առաջին մուլտֆիլմը Շրեկի մասին դուրս եկավ 2001 թվականին: Իր ոչ այդքան բարետես արտաքինի պատճառով, իր պատվին էին անվանել նաև այն վիրուսը, որի շնորհիվ կոտրել էին BeautifulPeople կայքը։

    Հինգշաբթի ակումբ