Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դիսնեյի ստուդիան տարբերանշաններ էր մշակում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների համար։ Այսպես՝ բուժքույրերի տարբերանշանում օգտագործվել էր ԱՌԱՋԻՆԻ կերպարը, իսկ վերանորոգող-ինժեներների տարբերանշանում՝ ԵՐԿՐՈՐԴՆԵՐԻ։ Անվանե՛ք ԱՌԱՋԻՆԻՆ և ԵՐԿՐՈՐԴՆԵՐԻՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սպիտակաձյունիկը, թզուկները
Մեկնաբանություն
Սպիտակաձյունիկը հոգատարությամբ խնամում էր թզուկներին, ուստի նրա կերպարը կատարյալ էր բուժքույրերի համար, իսկ թզուկները հայտնի աշխատասեր հանքափորներ ու վերանորոգողներ էին։ Ի դեպ, քիմիական պաշտպանության զորքերը խորհրդանշում էր նույն մուլտֆիլմից սկունսը։
14 թիմ է խաղացել11 ճիշտ79% ճշգրտություն