«Դոկտոր Ով» սերիալում, ժամանակի մի ճանապարհորդ, նկարագրելով հանդիպած զինվորի համազգեստը, ակամա շփոթեցնում է նրան և տխրությամբ ներողություն խնդրում սփոյլերի համար։ Գրե՛ք այն բառը, որը շփոթեցրեց զինվորին։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Առաջին

    Մեկնաբանություն

    Ժամանակի ճանապարհորդները հանդիպում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների համազգեստով զինվորի, սակայն ինքը՝ զինվորը, ում ապրած ժամանակաշրջանում այդ համաշխարհային պատերազմը միակն էր, զարմանում է «Առաջին» ձևակերպումից: Դոկտորը տխրությամբ ներողություն է խնդրում ապագան սփոյլելու համար:

    13 թիմ է խաղացել5 ճիշտ38% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ