Առաջին խաղատների բացումից կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ սովորական թղթադրամներով խաղադրույք կատարելը բավականին դժվար գործ է։ Հետևաբար, հորինվեցին հատուկ ժետոններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր որոշակի գումար։ Եվ առաջին ժետոնները հաճախ ունեին որոշակի կենդանու տեսք: Ի՞նչ կենդանու տեսքով էին պատրաստվել առաջին ժետոնները։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    ձուկ

    Մեկնաբանություն

    Այսպիսի ժետոնները հաճախ անվանում են ֆիշկաներ, և դա պատահական չէ։ Անգլերենում նման ժետոնը կոչվում է counter, chip կամ fish։ Բանը նրանում է, որ առաջին ժետոնները պատրաստվել են ձկան տեսքով։

    Հինգշաբթի ակումբ