Արկղերում, որտեղ տեղափոխում են տարբեր սարքավորումներ, մնում է շատ ազատ տարածք։ Սովորաբար այն լրացնում են պենոպլաստով։ Սակայն պենոպլաստը հետո դժվար է վերամշակել, և դրա արտադրությունը բնապահպանական մեծ վնաս է հասցնում։ Սև արկղում գտնվում է այն, ինչը պատենտավորվել է ԱՄՆ-ում որպես պենոպլաստի նշված գործառույթի փոխարինող։ Այն ամբողջությամբ անվտանգ է բնության համար, էժան է և կառուցվածքով շատ նման է պենոպլաստին։ Ուշադրություն, հարցը․ Ի՞նչ է գտնվում սև արկղում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Պոպկորն
Մեկնաբանություն
Վերջին տարիներին այն, ինչ գտնվում է սև արկղում, ներկայացվել է որպես քայքայվող, էժան, թեթև և հարվածները լավ կլանող նյութ, որը կարող է փոխարինել պենոպլաստին փաթեթավորման մեջ։ ԱՄՆ-ում կան մի քանի համապատասխան արտոնագրեր, որտեղ օգտագործվում է ոչ թե ուտելի, այլ՝ բացենք սև արկղը՝ պոպկորն, որպես լցանյութ։